ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈԴ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԼՈՂԻ<br /> ՄՐՑՈՒՄՆԵՐԸ<br />


ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈԴ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԼՈՂԻ
ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

  • 21-08-2007 22:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Օգոստոսի 21-ին Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ավարտվեցին Համահայկական չորրոդ խաղերի ծրագրով լողի մրցումները: Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Կանանց 100 մ ազատ ոճում` 1. Անահիտ Բարսեղյան (Երեւան, 1 րոպ. 04,50 վրկ.), 2. Հասմիկ Մովսիսյան (Երեւան, 1 րոպ. 09,12 վրկ.), 3. Ալինա Ալեքսանդրեան (Սպահան, 1 րոպ. 14,75 վրկ.): Տղամարդկանց 100 մ ազատ ոճում` 1. Միքայել Քոլոյան (Երեւան, 52,50 վրկ.), 2. Գամել Դիլանչեան (Սպահան, 54,56 վրկ.), 3. Հարություն Հարությունյան (Երեւան, 54,64 վրկ.): Կանանց 50 մ բրաս ոճում` 1. Վարդուհի Ավետիսյան (Երեւան, 36,38 վրկ.), 2. Լուսիկ Ղուկասյան (Երեւան, 42,03 վրկ.), 3. Վանե Ղարախանեան (Թեհրան, 43,44 վրկ.): Տղամարդկանց 50 մ բրաս ոճում` 1. Վահե Գաբրիելյան (Մոսկվա, 31,41 վրկ.), 2. Ալիկ Ալիֆյան (Երեւան, 31,97 վրկ.), 3. Հայկ Անանյան (Երեւան, 32,37 վրկ.): Տղամարդկանց 4x50 մ ազատ ոճի փոխանցալողում` 1. Երեւան (1 րոպ. 39,35 վրկ.), 2. Սպահան (1 րոպ. 52,69 վրկ.), 3. Թեհրան (1 րոպ. 56,63 վրկ.):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play