ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵԶԴԻԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՈՒՄ. ԿԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ<br /> ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ<br />


ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵԶԴԻԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՈՒՄ. ԿԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ
ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

  • 15-08-2007 12:35:00   | Իրաք  |  Միջազգային
ՔԱՀԹԱՆԻՅԵ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 14-ին Իրաքի հյուսիսային հատվածում` Քահթանիյե եզդիաբնակ քաղաքում, մահապարտ ահաբեկիչների իրականացրած 4 պայթյունների հետեւանքով զոհվել է ավելի քան 175 եւ վիրավորվել մոտ 200 մարդ: Այս ամսին հաղորդել է իրաքյան բանակի ներկայացուցիչը: Ականապատ բենզատարները եզդիաբնակ քաղաքում պայթեցվել են գրեթե միաժամանակ, ինչի հետեւանքով ավերվել է մոտ 30 տուն: Ենթադրվում է, որ պայթյունների ետեւում կանգնած է «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը: Նշվում է, որ սա 4 տարի շարունակվող իրաքյան պատերազմի ընթացքում գրանցված ամենաարյունալի ահաբեկչական գործողությունն է:
Նոյյան տապան  -   Միջազգային