ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ<br /> ԾԱՎԱԼԸ 2006 Թ.-Ի ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ 17,2%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԾԱՎԱԼԸ 2006 Թ.-Ի ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ 17,2%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 13-08-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի հունվար-հունիսին Հայաստանում իրականացվել է 171 մլրդ 420,6 մլն դրամի (մոտ 490 մլն ԱՄՆ դոլար) շինարարություն, այդ թվում արտադրական նշանակության օբյեկտների գծով` 73 մլրդ 386,8 մլն դրամի: Իրականացված շինարարության ընդհանուր ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 149 մլրդ 841,3 մլն դրամ, որոնցից արտադրական նշանակության օբյեկտների գծով` 56 մլրդ 200,1 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի հունվար-հունիսին իրականացված շինարարության ծավալը 2006թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,2%-ով, այդ թվում` շինմոնտաժային աշխատանքներինը` 20,1%-ով: 2007թ.-ի հունվար-հունիսին շինարարության 49,1%-ն իրականացվել է բնակչության, իսկ մնացածը` կազմակերպությունների միջոցների հաշվին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն