ՇՈՒՐՋ ԿԵՍ ԴԱՐ ԿԻՆՆ ԱՊՐԵԼ Է ՄԱՏԻՏԸ ԳԼԽՈՒՄ<br />


ՇՈՒՐՋ ԿԵՍ ԴԱՐ ԿԻՆՆ ԱՊՐԵԼ Է ՄԱՏԻՏԸ ԳԼԽՈՒՄ

  • 09-08-2007 16:20:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բացառիկ վիրահատություն են իրականացրել Բեռլինի վիրաբույժները: Նրանք 59-ամյա կնոջ ուղեղից հանել են 10 սմ երկարությամբ մի մատիտ: 4 տարեկան հասակում Մարգարետ Վեգները ընկել էր, ինչի հետեւանքով նրա ձեռքում եղած մատիտը, ծակելով այտը, մխրճվել էր գլխի մեջ: Սակայն այն ժամանակ բժիշկները չեն համարձակվել վիրահատել աղջնակին: Եվ միայն մոտ կես դար անց ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների շնորհիվ հաջողվեց իրականացնել այդքան երկար սպասված վիրահատությունը: Այդ ողջ ժամանակահատվածում Մարգարետ Վեգներին տանջում էին սարսափելի գլխացավերը: Նա կորցրել էր նաեւ հոտի զգացողությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play