ԲԵՌԼԻՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բացառիկ վիրահատություն են
իրականացրել Բեռլինի վիրաբույժները: Նրանք 59-ամյա կնոջ ուղեղից
հանել են 10 սմ երկարությամբ մի մատիտ:
4 տարեկան հասակում Մարգարետ Վեգները ընկել էր, ինչի
հետեւանքով նրա ձեռքում եղած մատիտը, ծակելով այտը, մխրճվել էր
գլխի մեջ: Սակայն այն ժամանակ բժիշկները չեն համարձակվել վիրահատել
աղջնակին: Եվ միայն մոտ կես դար անց ժամանակակից բժշկական
տեխնոլոգիաների շնորհիվ հաջողվեց իրականացնել այդքան երկար սպասված
վիրահատությունը: Այդ ողջ ժամանակահատվածում Մարգարետ Վեգներին
տանջում էին սարսափելի գլխացավերը: Նա կորցրել էր նաեւ հոտի
զգացողությունը: