ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է<br /> ԱԴՐԲԵՋԱՆԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

  • 07-08-2007 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեեւ հեռահաղորդակցության միջոցների մատչելիության տեսակետից Հայաստանը ետ է մնում Ադրբեջանից, սակայն անհամեմատ առջեւում է ՏՏ ոլորտի տեխնոլոգիական ներուժի, երկրում համաշխարհային առաջատար ՏՏ ընկերությունների ներկայության առումով: Այս գնահատականը օգոստոսի 7-ի ասուլիսի ժամանակ հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Գ.Չուգասզյանի գնահատմամբ եւս, Հայաստանն այդ մրցակցությունում ունի առավելություններ, որոնցից են սփյուռքահայության գործունեությունը ՏՏ ոլորտում, ինչպես նաեւ ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման ավանդույթները, որոնք ձեւավորվել են վերջին 50 տարվա ընթացքում: Ըստ նրա, Ադրբեջանը մեծ ծախսեր է կատարում, մասնավորապես, հեռահաղորդակցության ոլորտում, սակայն ՏՏ ոլորտի արտադրական հնարավորությունների առումով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին: Բայց այդ առավելությունը կարող է վերանալ, քանի որ Ադրբեջանում ստեղծվել են ազատ տնտեսական գոտիներ, ինչը պետք է շատ արագ անի նաեւ Հայաստանը: Ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի ՏՏ համախմբի ղեկավար, «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանի, Արեւելյան Եվրոպայի, մասնավորապես, Հարավային Կովկասի երկրները մրցակցում են ՏՏ ոլորտում: Նշված ոլորտի զարգացմանը միտված քայլեր են իրականացվում Ռուսաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Չեխիայում, Սլովալիայում: Այդ երկրների շարքին վերջին տարիներին միացել է նաեւ Ադրբեջանը, որը նավթային ռեսուրսների վաճառքի հաշվին լուրջ ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն