ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի<br /> ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՌՈՒՍ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ<br />


ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՌՈՒՍ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

  • 07-08-2007 18:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան իշխանությունները վիզաների հետ կապված խարդախության կասկածանքով ձերբակալել են ՄԱԿ-ի քարտուղարության ռուս թարգմանիչ Վյաչեսլավ Մանոխինին: Վերջինս մեղադրվում է օտարերկրացիների մուտքը ԱՄՆ ապահովելու նպատակով ՄԱԿ-ի բլանկները օգտագործելու համար: Ըստ տեղեկությունների, ձերբակալվել է նաեւ Վյաչեսլավ Մանոխինի հանցակիցը, որը մեղադրվում է միգրացիոն կեղծ փաստաթղթեր պատրաստելու նպատակով ռուս թարգմանչի հետ համաձայնության գալու մեջ: Կա նաեւ մեկ այլ ձերբակալված. Կամիլջան Տուրսունովը մեղադրվում է 15 հազար դոլարով կեղծ վիզայի ձեռքբերման համար: Նշվում է, որ ձերբակալված թարգմանիչը կարող է ազատ արձակվել 300 հազար, իսկ նրա գործընկերը` 250 հազար ԱՄՆ դոլար գրավի դիմաց: Վյաչեսլավ Մանոխինը զրկվել է դիվանագիտական անձեռնամխելիությունից: Սակայն այդ մասին նախապես չէր տեղեկացվել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play