ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒԺԵՐԸ<br /> ՓՈՐՁԵԼ ՆԱԵՎ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ<br />


ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒԺԵՐԸ
ՓՈՐՁԵԼ ՆԱԵՎ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

  • 25-07-2007 19:52:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնի ամենաերիտասարդ մասնակից` 19-ամյա Գոռ Բաղդասարյանի 3,5 րոպեանոց «Ճաշի ժամը» կինոնկարը արժանացավ «Կենաց ծառ» մրցանակին եւ ստացավ 500 հազար դրամ գումարային պարգեւ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գոռ Բաղդասարյանը, կարճամետրաժ վավերագրական ֆիլմում ներկայացված է Վանաձոր քաղքի «ջունգլիներ» կոչվող տարածքում, վագոններում բնակվող աղքատ ընտանիքների մասին: «Ես փորձել եմ ներակայացնել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց կյանքից մի հատված, եւ ընտրել եմ ճաշի ժամը եւ փորձել ճշտությամբ ներկայացնել աղքատ ընտանիքի ճաշի պատկերը»,- նշեց Գոռը: 2006 թվականին նկարահանված այս ֆիլմը արդեն անցյալ դեկտեմբերին մասնակցել է Չինաստանում կայացած Գունչժուի միջազգային կինոփառատոնին եւ արժանացել լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին: Ներկայումս Գոռ Բաղդասարյանը աշխատում է նոր սցենարի վրա եւ ցանկանում է ուժերը փորձել նաեւ խաղարկային ֆիլմի ասպարեզում: Իսկ ստացված 500 հազար դրամը, իր իսկ խոսքերով, օգտագործելու է հենց այդ ֆիլմի նկարահանման աշխատանքների համար: Նշենք նաեւ, որ առաջին մրցանակը Գոռը ստացել է 14 տարեկանում (2002 թ.). Ամստերդամում կայացած 1 րոպեանոց ֆիլմերի միջազգային կինոփառատոնում «Հրաժեշտ զենքին» կինոնկարի համար արժանացել է «Գրան պրի» բարձրագույն մրցանակին: Դրանից հետո նա մասնակցել է միջազգային այլ փառատոների եւս եւ ստացել պարգեւներ եւ մրցանկներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play