ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» 31 ՄԻԱՎՈՐՈՎ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» 31 ՄԻԱՎՈՐՈՎ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

  • 11-07-2007 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 10-ին «Փյունիկ» - «Կիլիկիա» հանդիպումով ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ փուլը: Հաղթեց «Փյունիկը» (2:0): Փուլի մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. «Բանանց» - «Գանձասար»` 2:3, «Շիրակ» - «Ուլիս»` 3:1, «Միկա» - «Արարատ»` 2:2: 13 փուլից հետո մրցաշարային աղյուսակը 31 միավորով գլխավորում է «Փյունիկը»: «Արարատն» ունի 26, «Միկան» եւ «Բանանցը»` 21-ական, «Շիրակը»` 18, «Գանձասարը»` 16, «Ուլիսն» ու «Կիլիկիան»` 5-ական միավոր: 14-րդ փուլի հանդիպումները նշանակված են հուլիսի 14-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ