«Ալ Կաիդայի» շուրջ 20 ահաբեկիչ է ոչնչացվել Մավրիտանիայում


«Ալ Կաիդայի» շուրջ 20 ահաբեկիչ է ոչնչացվել Մավրիտանիայում

  • 06-07-2011 08:27:11   | Մավրիտանիա  |  Միջազգային
Մավրիտանիայի բանակը երեքշաբթի ոչնչացրել է «Ալ Կաիդան իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական խմբավորման շուրջ 20 անդամի, որոնք հարձակումներ են գործել երկրի հարավ-արեւելքում գտնվող ռազմական բազայի վրա: «Ռիա Նովաստիի» տվյալներով` բացի 20 սպանվածներից, գերի է վերցվել ավելի քան 10 ահաբեկիչ եւ ոչնչացվել 3 ամտոմեքենա: Բանակը այժմ հետապնդում է փախուստի մեջ գտնվողներին: Հակաահաբեկչական գործողությունների ժամանակ օգտագործվում են ինքնաթիռներ: Մավրիտանիայի հեռուստաընկերությունը հայտնել է, որ ահաբեկիչները փախչել են Մալի պետության ուղղությամբ: Նշենք, որ «Ալ Կաիդան իսլամական Մագրիբի երկրներում» խմբավորումը ձեւավորվել է 2007 թ.-ին «Քարոզի եւ ջիհադի սալաֆիստական խմբավորում»-ից: Վերջին ժամանակներս նրանց հիմնական թշնամին Ֆրանսիան է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play