ԳՅՈՒՄՐԻԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՄՀԵՐ<br /> ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՀԼԻՃ<br />


ԳՅՈՒՄՐԻԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՄՀԵՐ
ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՀԼԻՃ

  • 04-07-2007 21:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 2008թ.-ի սկզբին բացվելու է Մհեր Մկրտչյանի անվան դահլիճ, որտեղ կներկայացվեն ինչպես մեծ արտիստի բեմադրած, այնպես էլ նոր ներկայացումներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց թատրոնի տնօրեն Էդուարդ Պողոսյանը, աշխատանքները, որոնց համար գործարար Վահագն Հովնանյանը տրամադրել է 25 հազար ԱՄՆ դոլար, կավարտվեն այս տարեվերջին: Ըստ Է.Պողոսյանի, դա այն փորձասենյակն է, որտեղ 1972 թ.-ին Մ.Մկրտչյանը խաղաց իր առաջին դերը` Բաղդասար ախպարը: Է.Պողոսյանի համոզմամբ, հանդիսատեսը «հոգնել է» վաղանցիկ շոուներից եւ կրկին վերադառնում է թատրոն. «Թատրոնը նման է սեւ կոստյումի, որը միշտ նորաձեւ է»,- նշեց նա:
Նոյյան տապան  -   Մշակույթ