ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐ ՏԻԳՐԱՆՆ ԿՈՐԿՈՏՅԱՆԸ ԵՎ ԱՐԱՄ ԲԵԼԱԼՅԱՆԸ<br /> ՄՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ «Բ» ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐ ՏԻԳՐԱՆՆ ԿՈՐԿՈՏՅԱՆԸ ԵՎ ԱՐԱՄ ԲԵԼԱԼՅԱՆԸ
ՄՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ «Բ» ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

  • 28-06-2007 16:00:00   | ՀԱՀ  |  Սպորտ
ՔԵՅՓԹԱՈՒՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 27-ին Հարավ-աֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում անցկացվեց աշխարհի «Բ» խմբի առաջնության հրապարակային հեծանվավազքի խմբային մրցաշարը: Նախնական փուլերում հաղթեցին եւ եզրափակիչ մտան Հայաստանի 2 ներկայացուցիչներ: 24 ուժեղագույնների պայքարում Տիգրան Կորկոտյանը 15 կմ վազքում զարգացրեց 40,733 կմ/ժ արագություն եւ գրավեց 5-րդ տեղը: Արամ Բելալյանը 12-րդն էր, իսկ Վազգեն Ղուլիջանյանը եզրափակիչ չհասավ: Հուլիսի 1-ին մրցաշարի մասնակիցները հանդես կգան խճուղային հեծանվավազքում: Մեկնարկի կելնեն նաեւ Հայաստանի 3 հեծանվորդները:
Նոյյան տապան  -   Սպորտ