ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ<br /> ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ
ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

  • 27-06-2007 18:32:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Առնո Բաբաջանյան» հիմնադրամը ցանկանում է Երեւանում կառուցել մեծ կոմպոզիտորին նվիրված տուն-թանգարան, սակայն քաղաքային իշխանությունները չեն լուծում հողատարածքի հատկացման հարցը»,- հունիսի 27-ին Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահների հետ համատեղ ասուլիսում հայտնեց կոմպոզիտորի որդին, հիմնադրամի նախագահ Արայիկ Բաբաջանյանը: Ըստ նրա, այդ հարցով իրենք քաղաքապետարան են դիմել դեռեւս 2001թ.-ին: Ա.Բաբաջանյանը հայտնեց, նույն հարցով արդեն այս տարվա փետրվարին դիմել են անձամբ քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Ու թեեւ վերջինս վստահեցրել է, որ թանգարանի կառուցման խնդիրը շուտափույթ լուծում կգտնի, այդուհանդերձ մինչ օրս քաղաքապետարանից պաշտոնական որեւէ պատասխան չի ստացվել: Ըստ կոմպոզիտորի որդու, Երեւանում Ա.Բաբաջանյանի տուն-թանգարանի կառուցման հարցով մտահոգված են նաեւ ռուս մտավորականները, ովքեր բաց նամակ են հղել հայ մտավորականներին: «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժակ Հակոբյանը նշեց, որ այդ հարցը մտահոգում է նաեւ հայ մտավորականներին, եւ «թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ Հայաստանում մոռացել են Ա.Բաբաջանյանին»: Ասուլիսի մասնակիցները որոշեցին թանգարանի համար հողատարածք հատկացնելու հարցով առաջիկա օրերին դիմել ՀՀ նախագահին եւ կառավարությանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play