ԵԹԵ ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԱՊԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ<br /> ԿԶԱՐԳԱՆԱ ԵՎ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱ,- ԱՍՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ<br /> ԱՆԳԱԼԱԹՅԱՆԸ<br />


ԵԹԵ ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԱՊԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
ԿԶԱՐԳԱՆԱ ԵՎ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱ,- ԱՍՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ
ԱՆԳԱԼԱԹՅԱՆԸ

  • 26-06-2007 16:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Այսօր ոչ միայն հայկական, այլեւ տարբեր ազգերի մշակույթները գտնվում են կոլապսի մեջ»,- այս տեսակետը հայտնեց մշակութաբան Ռուբեն Անգալաթյանը հունիսի 26-ի ասուլիսում: Նրա խոսքերով, այսօր ամեն ինչ վերածվել է շոուի, գնահատվում են ոչ իրական արժեքները, եւ այդ պատճառով էլ Հայաստանում իսկական արվեստը գնալով մղվում է ետին պլան: Նա մասնավորապես նշեց, որ եթե 20-րդ դարի 60-ականներին Երեւանը համարվում էր մշակութային քաղաք, ապա այսօր մայրաքաղաքում մշակութային կյանքը անկում է ապրում: Ըստ Ռ.Անգալաթյանի, եթե պետական մտածողություն լինի, ապա հայկական մշակույթը ոչ միայն կզարգանա երկրի ներսում, այլեւ դուրս կգա համաշխարհային շուկա: «Հայաստանում կան այնպիսի նկարիչներ, որոնց գործերը կարող են մրցունակ լինել համաշխարհային շուկայում: Բայց դրա համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ»,- նշեց մշակութաբանը: Մշակութաբանի կարծիքով, եթե կինոյի ասպարեզում հայերն ունեն երկու մեծություն` Փարաջանով եւ Փելեշյան, ապա դա չի նշանակում, որ հայկական կինեմատոգրաֆիան այսօր գոյություն ունի: Նույն իրավիճակն է նաեւ թատրոնի բնագավառում: Ռ.Անգալաթյանի խոսքերով, միայն դասական երաժշտությունն ու քանդակագործությունն են գտնվում հիանալի վիճակում, բայց, ցավոք, դրանք էլ չեն գնահատվում: «Մենք ունենք հիանալի քանդակագործներ, բայց Երեւանը լցված է անճաշակ քանդակներով: Ունենք հիանալի կոմպոզիտորական դպրոց, բայց երիտասարդ սերունդին մատուցվում է միայն անճաշակ երաժշտություն: Դրա համար անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի չկորցնենք մեծ դժվարությամբ ձեռք բերածը»,- նշեց Ռ.Անգալաթյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play