ԴԱՐՖՈՒՐԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՓԱՐԻԶՈՒՄ<br />


ԴԱՐՖՈՒՐԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՓԱՐԻԶՈՒՄ

  • 25-06-2007 19:20:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզում անցկացվում է սուդանյան Դարֆուր նահանգի հակամարտության կարգավորման միջազգային համաժողով: Մասնակցում են աշխարհի խոշոր երկրների, այդ թվում Չինաստանի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչներ: Սուդանի կառավարությունը եւ Աֆրիկյան միության առաջնորդները հրաժարվել են Ֆրանսիա գնալ: Արդեն հինգերորդ տարին Դարֆուրում շարունակվում է արյունահեղ ներքին հակամարտությունը, որի զոհ են դարձել հարյուր հազարավոր մարդիկ, մոտ երկու միլիոն մարդ լքել են իրենց տները: Նահանգը գտնվում է հումանիտար աղետի եզրին: Երկրի իշխանությունները միջազգային ճնշման տակ համաձայնել են 20 հազարից ավելի միջազգային խաղաղապահների ներկայությանը Դարֆուրում: Դրանից բացի, համաժողովի մասնակիցները առաջարկում են վերահսկողություն սահմանել նավթի առեւտրից Սուդանի եկամուտների վրա, որպեսզի դրանք չօգտագործվեն սպառազինությունների գնման եւ Դարֆուրում գործող Ջանջավիտ կառավարամետ զինված կազմավորումների ֆինանսավորման համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play