ՔՐԴԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՀԱՊԱՏԺԻ<br /> ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԻՐԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ<br />


ՔՐԴԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՀԱՊԱՏԺԻ
ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ԻՐԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

  • 25-06-2007 13:02:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի գերագույն քրեական տրիբունալը մահապատժի է դատապարտել երկրի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի ազգականին` Ալի Հասան ալ Մաջիդին: Նա մեղավոր է ճանաչվել 1980-ական թթ. «Ալ Անֆալ» գործողությունը գլխավորելու համար, ինչի հետանքով սպանվել էին հարյուր հազարավոր մարդիկ: Դտարանը ապացուցված է համարել այն փաստը, որ Մաջիդը 1988թ. քիմիական զենք է օգտագործել Իրանի սահմանի մոտ գտնվող Հալաբջա քաղաքի բնակիչների դեմ, ինչի հետեւանքով զոհվել էր 5 հազար խաղաղ քուրդ: Նշենք, որ հենց Հալաբջաի դեպքերից հետո նա ստացել էր «քիմիական Ալի» մականունը: Մահապատժի են դատապարտվել նաեւ քրդերի ցեղասպանություն կազմակերպելու մեջ մեղադրվող Իրաքի նախկին պաշտպանության նախարար Սուլթան Հաշիմ Ահմեդը եւ Իրաքի ռազմական գործողությունների հրամանատարի նախկին տեղակալ Հուսեյն Ռաշիդ ալ Թիկրիտին: Իրաքի ռազմական հետախուզության պետ Սաբեր Աբդել Ազիզ ադ Դուրին եւ հյուսիսային նահանգներում իրաքյան հատուկ ծառայությունները ղեկավարող Ֆարհան Մութլաք Սալեհը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Իսկ նախկին նահանգապետ Թահեր Թաուֆիք ալ Անիի վրայից հանվել են մեղադրանքները` հանցանշանների բացակայության պատճառով: Ըստ տեղեկությունների, դատապարտյալների փաստաբանները հայտարարել են, որ 10 օրվա ընթացքում պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play