Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին Սամբոյի աշխարհի գավաթի` Ալբերտ Աստախովի հուշամրցաշարին
06-07-2011 16:00:33 | Հայաստան | Սպորտ
Հուլիսի 1-ից 5-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցավ Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից` Ալբերտ Աստախովի հուշամրցաշարը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին ստեփանակերտցիներ Մարտին Միրզոյանը եւ Աշոտ Դանիելյանը, վերջինս այս տարվա նախորդ փուլերից երկուսում` Ղազախստանի Ուրալսկ եւ Ռուսաստանի Մոսկվա քաղաքներում կայացած մրցաշարերում նվաճել էր արծաթե մեդալներ:
Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո հաղորդագրության, այս անգամ Սամբոյի եւ ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ, Աշոտ Դանիելյանը 82 կգ. քաշային կարգում մարտական սամբոյից գրավեց 1-ին տեղը` արժանանալով ոսկե մեդալի, իսկ Մարտին Միրզոյանը մարզական սամբոյից` բրոնզե մեդալի (62 կգ. ք/կ):