ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅ<br /> ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԳՈՀԱՐՆԵՐԸ<br />


ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅ
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԳՈՀԱՐՆԵՐԸ

  • 13-06-2007 16:19:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 14-ից հունիսի 1-ը երգչուհի Աննա Մայիլյանը մասնակցել է Մեքսիկայում կայացած «Օլին կան» ամենամյա փառատոնին, որտեղ նա ներկայացրել է հայ հոգեւոր երաժշտությունը: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ իր համար կարեւոր է, որպեսզի աշխարհի տարբեր բեմերում հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտությունը ներկայացվի անաղարտ, բայց նորովի մեկնաբանությամբ: Հունիսի սկզբներին Ա.Մայիլյանը Հայաստանի տարվա շրջանակներում համերգներ է ունեցել ֆրանսիական երեք քաղաքներում: Առլ քաղաքի Ազգային պատկերասրահում բացված «Հնագույն Հայաստան» ցուցահանդեսին զուգահեռ Ա.Մայիլյանը ներկայացրել է հայ հոգեւոր երաժշտության գոհարները: Իսկ Պերուժում երգչուհու համերգին մասնակցել է նաեւ ֆրանսիական հայտնի «Դեբյուսի» քառյակը` կատարելով կոմիտասյան ստեղծագործություններ: Ա.Մայիլյանը ներկայումս համագործակցում է իտալական «Պրոմեթեո» լարային քառյակի հետ: Վերջերս Երեւանում կազմակերպված «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երգչուհին եւ քառյակի անդամները հանդես են եկել կոմիտասյան կատարումներով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play