ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ<br /> ՀԱՄԵՐԳ<br />


ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ
ՀԱՄԵՐԳ

  • 12-06-2007 19:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 12-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Ռուսաստանի օրվան նվիրված համերգ` Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր երաժիշտների մասնակցությամբ: Ինչպես նույն օրվա ասուլիսում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, համերգը կազմակերպվել է «ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջեւ 2007-2009թթ. համագործակցության մասին» ծրագրի շրջանակներում: Փոխնախարարը հայտնեց նաեւ, որ Հայաստանում Վրաստանի եւ Վրաստանում Հայաստանի դեսպանատների աջակցությամբ հունիսի 15-ին Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Կովկասյան կամերային նվագախումբը: Այն գործում է Վրաստանի առաջին տիկին Սանդրա Սահակաշվիլի-Ռուլոֆսի հովանու ներքո: 2005թ.-ին հիմնադրված նվագախմբի կազմում ընդգրկված են հայ, վրացի, ադրբեջանցի եւ այլազգի 17 երաժիշտներ: Մինչեւ տարեվերջ նվագախումբը համերգներով հանդես կգա նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում եւ Իսպանիայում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play