Facebook-ում կհայտնվի Skype-ի վիդեոչատը


Facebook-ում կհայտնվի Skype-ի վիդեոչատը

  • 07-07-2011 08:57:01   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսուհետ Facebook-ի օգտատերերը կկարողանան շփվել միմյանց հետ վիդեոչատով Skype ծրագրի միջոցով, հայտարարել է ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Սոցիալական ցանցը Skype-ի հետ համատեղ նոր հավելված են գործարկել Facebook-ում, որը հնարավորություն կտա օգտատերերին շփվել իրենց էջերում: Գործարքը Skype-ի համար նոր դաշտ է ստեղծում: Ըստ Facebook-ի տվյալների, ցոց. ցանցի օգտատերերի քանակը հիմա կազմում է 750 մլն. հոգի: Սակայն, ինչպես կարծում են վերլուծաբանները, մոտ ապագայում Facebook-ը ստիպված կլինի մրցակցել Google որոնողական կայքի հետ, որը նախորդ շաբաթ սեփական սոց. ցանցն է թողարկել: Facebook-ի նոր մրցակիցը առաջին իսկ օրվանից օգտվողներին վիդեոկոնֆերանսի հնարավորություն է ընձեռել:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ