ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ԹԻՄԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ԹԻՄԻՆ

  • 01-06-2007 19:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 31-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի ֆուտբոլի 2007-2009թթ երիտասարդական առաջնության խմբային մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Լիխտենշտեյնի ընտրանուն: 1:0 հաշվով հաղթեցին հայ ֆուտբոլիստները: Միակ գոլի հեղինակ դարձավ Սեմյոն Մուրադյանը: Հայաստանի երիտասարդական հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա Ուկրաինայում` տեղի թիմի հետ հունիսի 6-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ