ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ<br /> ԱՂՅՈՒՍԱԿԸ 7 ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ
ԱՂՅՈՒՍԱԿԸ 7 ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ»

  • 25-05-2007 19:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 23-24-ին Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացվեցին 7-րդ փուլի խաղերը: Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Փյունիկ» - «Շիրակ»` 1:2, «Միկա» - «Գանձասար»` 3:2, «Բանանց» - «Կիլիկիա»` 3:0, «Արարատ» - «Ուլիս»` 2:0: 7 փուլից հետո թիմերը մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. «Փյունիկ»` 16, «Բանանց»` 14, «Արարատ»` 13, «Միկա»` 13, «Շիրակ»` 8, «Գանձասար»` 8, «Կիլիկիա»` 4, «Ուլիս»` 3 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ