ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ 6 ԱՆԴԱՄՆԵՐ<br /> ԴԱՐՁԱՆ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ 6 ԱՆԴԱՄՆԵՐ
ԴԱՐՁԱՆ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

  • 14-05-2007 19:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ-ի Եկատերինբուրգ քաղաքում մայիսի 13-ին ավարտվեց բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներ Արթուր Գրիգորյանը (51 կգ, Երեւան), Սամվել Արսենյանը (54 կգ, Սեւան) եւ Միքայել Օհանյանը (64 կգ, Երեւան) գրավեցին 2-րդ տեղը: Վերջինը նաեւ արժանացավ «Հաղթանակի կամքի համար» հատուկ մրցանակին: Սերգեյ Ղարիբյանը (57 կգ, Զովունի), Արա Պուլուզյանը (60 կգ, Էջմիածին) եւ Տիգրան Միսակյանը (54 կգ, Վանաձոր) բավարարվեցին 3-րդ մրցանակային տեղով:
Նոյյան տապան  -   Սպորտ