Նյու Յորքում արդեն թույլատրվում են համասեռամոլների ամուսնությունները


Նյու Յորքում արդեն թույլատրվում են համասեռամոլների ամուսնությունները

  • 25-06-2011 09:33:00   | ԱՄՆ  |  Միջազգային
Նյու Յորքի սենատը հունիսի 24-ին ընդունել է օրինագիծ, ըստ որի` թույլատրվում է համասեռամոլների ամուսնությունները: http://lenta.ru -ի տվյալներով` օրինագծին կողմ է քվեարկել 33 եւ դեմ` 29 օրենսդիր: Այսպիսով, Նյու Յորքը կդառնա վեցերորդ ամերիկյան նահանգը, որտեղ կթույլատրվեն սեռական փոքրամասնությունների ամուսնությունները: Օրինագծի կողմնակիցները հույս են հայտնել, որ դրա ընդունումը լուրջ խթան կհանդիսանա ամբողջ երկրում համասեռամոլների ամուսնությունների օրինականացման համար: Նշվում է, որ Նյու Յորքը համարվում է մի վայր, որտեղ առաջացել է սեռական փոքրամասնությունների պաշտպանության ամերիկյան շարժում: Ներկայումս համասեռամոլների ամուսնությունները օրինականացված են Կոնեկտիկուտում,Այովայում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Վերմոնտում, Կոլումբիայի շրջանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play