ԱՐՈՆՅԱՆ-ԿՐԱՄՆԻԿ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄՐՑԱՄԱՐՏԸ ԱՎԱՐՏՎԵՑ<br /> ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ<br />


ԱՐՈՆՅԱՆ-ԿՐԱՄՆԻԿ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄՐՑԱՄԱՐՏԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

  • 07-05-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 6-ին Երեւանում ավարտվեց Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ արագ շախմատի մրցամարտը, որ 4:2 հաշվով շահեց հայ գրոսմայստերը: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մրցամարտի վերջին` 6-րդ, պարտիայի ընթացքին հետեւում էին նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Մրցամարտի ավարտին հաջորդած ասուլիսում Վ.Կրամնիկը նշեց, որ Լ.Արոնյանը հիանալի մարզավիճակում է գտնվում եւ գերազանց խաղ ցույց տվեց պարտիաների վերջնամասում: Իսկ Լ.Արոնյանը շնորհակալություն հայտնեց իր մրցակցին` վարպետ խաղի համար, եւ իրեն աջակցած բոլոր մարզասերներին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play