ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ<br /> ԿՀԱՆԴԻՊԵՆ «ԲԱՆԱՆՑԸ» ԵՎ «ԱՐԱՐԱՏԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
ԿՀԱՆԴԻՊԵՆ «ԲԱՆԱՆՑԸ» ԵՎ «ԱՐԱՐԱՏԸ»

  • 02-05-2007 16:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 1-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները: «Փյունիկ» - «Արարատ» եւ «Միկա» - «Բանանց» զույգերի հանդիպումներն ավարտվեցին միեւնույն` 1:1, հաշվով: Այսպիսով եզրափակիչ դուրս եկան «Արարատը» եւ «Բանանցը», որոնք հաղթել էին կիսաեզրափակչի 1-ին խաղերում («Արարատը» 1:0 հաշվով «Փյունիկին», իսկ «Բանանցը» նույն հաշվով «Միկային»): Մայիսի 9-ին Հանրապետական մարզադաշտում (ժամը 20:00-ին) Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն «Բանանցը» եւ «Արարատը»:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play