ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> ՆՎԱՃԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒՀՈՒ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՆՎԱՃԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒՀՈՒ ԿՈՉՈՒՄԸ

  • 19-04-2007 15:32:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի առաջնության կանանց մրցաշարում 63 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել եւ չեմպիոնի ոսկե մեդալին արժանացել Մելինե Դալուզյանը (Գյումրի) (պոկում` 108 կգ, հրում 135 կգ, երկամարտ` 243 կգ): Մ.Դալուզյանը սահմանել է Հայաստանի 3 նոր ռեկորդ: Տղամարդկանց պայքարում 62 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Թամրազյանը (Գյումրի) երկամարտի 271 կգ արդյունքով (121+150=271 կգ) գրավել է 14-րդ տեղը: Իսկ չեմպիոն է դարձել Ռուսաստանի հայազգի ներկայացուցիչ, 19-ամյա Սերգեյ Պետրոսյանը (130+159=289կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play