2007Թ. ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ<br /> ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ <br />


2007Թ. ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ
ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • 17-04-2007 19:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թվականը Գերմանիայում հայտարարվել է հայկական ֆիլմերի ցուցադրության տարի: Տարվա ընթացքում Գերմանիայի տարբեր քաղաքաներում եւ մարզերում կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր` սկսած Համո Բեկնազարյանի կինոնկարներից մինչեւ արդի շրջանի ռեժիսորների գործերը: Հայկական կինոնկարների առաջին ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 5-9-ը Բեռլինում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, այդ օրերին Բեռլին կմեկնեի նաեւ հայ ռեժիսորներից, հայգետներից եւ պատմաբաններից կազմված մեծ պատվիրակություն, որոնց մասնակցությամբ էլ կանցկացվի գիտաժողով` «Հայկական կինոն եւ Ցեղասպանությունը» թեմայով: Հայկական ֆիլմերի ցուցադրությունը Գերմանիայում իրականացվում է գերմանական կողմի առաջարկով: Հ.Խաչատրյանի խոսքերով, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ գործակցության շնորհիվ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ գերմանական կողմի հետ. բացի ֆիլմերի ցուցադրությունից, Գերմանիայում կկազմակերպվեն հայագիտական համաժողովներ, կբացվեն ցուցահանդեսներ: «Սա մշակութային քաղքականության մի հատվածն է: Այս տարի Գերմանիայում Թուրքիայի մշակութային տարի է անցկացվելու, եւ գերմանացիների ցանկությամբ նույն ժամանակահատվածում այնտեղ կանցկացվեն նաեւ հայկական մշակութային ձեռնարկներ»,- ընդգծեց Հ.Խաչատրյանը: Հայկական ֆիլմերի ցուցադրությունը Գերմանիայում կշարունակվի մինչեւ հոկտեմբեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play