ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ<br /> ՈՒՂԵԳՐԵՐԻՑ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ
ՈՒՂԵԳՐԵՐԻՑ

  • 16-04-2007 17:58:00   | Գերմանիա  |  Սպորտ
ԴՐԵԶԴԵՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դրեզդենում ապրիլի 15-ին ավարտվեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում 7 մասնակիցներ 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր եւ բաժանեցին 1-7-րդ տեղերը: Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Լ. Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը 7-ական միավորով զբաղեցրին, համապատասխանաբար, 45-րդ, 48-րդ եւ 127-րդ տեղերը: 6-ական միավոր վաստակեցին Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը, 6-ական` Ռաֆայել Վահանյանը, Կարեն Ասրյանը եւ Արման Փաշիկյանը: Կանանց մրցշարում 11 հնարավորից 10 միավորով միանձնյա հաղթող ճանաչվեց Տատյանա Կոզինցեւան (Ռուսաստան): Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 7 միավորով զբաղեցրեց 20-րդ, Լիլիթ Մկրտչյանը 6,5-ով` 43-րդ, Սիրանուշ Անդրիասյանը 5,5-ով` 74-րդ տեղը: Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին 403 տղամարդ եւ 150 կին շախմատիստներ: Խաղարկվում էին տարեվերջին Խանտի Մանսիյսկում կայանալիք աշխարհի գավաթի մասնակցության տղամարդկանց 33 եւ կանանց 13 ուղեգրեր, որոնցից Հայաստանի ներկայացուցիչները անմասն մնացին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play