ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ<br /> ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԵՎ ՀՈՒՍԱԴՐՈՂ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԵՎ ՀՈՒՍԱԴՐՈՂ

  • 16-04-2007 15:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 15-ին Երեւանում ավարտվեց գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 83 մարզիկ-մարզուհիներ: Ատրճանակ զենքաձեւում կանանց մրցաշարում սպորտի վարպետի արդյունքով (377 միավոր) հաղթեց Նորա Նիկողոսյանը: Տղամարդկանց պայքարում առաջինը ճանաչվեց Նորայր Բախտամյանը (591 միավոր): Հաջորդ 2 տեղերը զբաղեցրին Ն.Բախտամյանի սաները` Ռոմիկ Բարդումյանը (575) եւ Նորայր Առաքելյանը (567): Հրացան զենքաձեւում հանրապետական նոր ռեկորդով (395 միավոր) չեմպիոնուհի դարձավ Անի Առաքելյանը: Տղամարդկանցից սպորտի վարպետի նորմայով լավագույնը օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանի որդի Վահե Պետիկյանն էր` 582 միավոր: Առաջատարները կնախապատրաստվեն Բանգկոկում մայիսի 3-12-ին անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան նիկողոսյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի առաջնությունում հրաձիգների ցույց տված արդյունքները բավականին բարձր են եւ հուսադրող:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play