ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ<br /> ՄՐՑԱՎԱՅՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾԻ ՈՒԵՖԱ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ
ՄՐՑԱՎԱՅՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾԻ ՈՒԵՖԱ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ

  • 12-04-2007 15:18:00   | Շվեյցարիա  |  Սպորտ
ԼՈԶԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 12-ին Լոզանում Ուեֆա-ի շտաբ-բնակարանում Եվրոպայի ֆուտբոլի միության ղեկավարները կընդունեն Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչներին: Հայաստանից հանդիպմանը կմասնակցեն ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ գործադիր տնօրեն Արման Մինասյանը: Հանդիպմանը կքննարկվի «Եվրո-2008»-ի ընտրական փուլի «Ա» խմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումների մրցավայրի հարցը: Անկախ կողմերի ընդունելիք որոշումից, հարցին վերջնական լուծում կտա ապրիլի 18-ին Ուելսի Կարդիֆ քաղաքում կայանալիք ՈւԵՖԱ-ի կոնգրեսը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play