ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

  • 12-04-2007 15:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԴՐԵԶԴԵՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 11-ին Դրեզդենում անցկացվող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացան 8-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 8 հնարավորից 6,5 միավորով առաջատարն է Անդրեյ Վոլոկիտինը (Ուկրաինա): 12 մասնակիցներ ունեն 6-ական միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Լ. Պետրոսյանը 5,5-ական միավորով 27-րդն է, իսկ Արտաշես Մինասյանը` 33-րդը: Զավեն Անդրիասյանը 5 միավորով 80-րդ տեղն է զբաղեցնում: 4,5-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Աշոտ Անաստասյանը: Ռաֆայել Վահանյանը եւ Կարեն Ասրյանը վաստակել են 4-ական միավոր: Կանանց մրցաշարում 7,5 միավորով միանձնյա առաջատար է Տատյանա Կոզինցեւան (Ռուսաստան): 7 շախմատիստներ, նրանց թվում նաեւ Էլինա Դանիելյանը, ունեն 6-ական միավոր: Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով 54-րդն է, իսկ Սիրանուշ Անդրիասյանը 4 միավորով 78-րդը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play