ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ 16-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br /> ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8 ԹԻՄԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ 16-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8 ԹԻՄԵՐ

  • 11-04-2007 15:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 14-ին կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 16-րդ առաջնությունը: Ասպարեզ կելնեն 8 թիմեր, այդ թվում 6-ը ներկայացնում են Երեւանը` «Փյունիկ», «Բանանց», «Միկա», «Արարատ», «Կիլիկիա», «Ուլիս», ինչպես նաեւ Գյումրիի «Շիրակ» եւ Կապանի «Գանձասար» թիմերը: Հետայսու «Միկան» կներկայացնի Երեւանը, քանզի գրանցված է մայրաքաղաքում եւ ոչ թե Աշտարակում, ինչպես նախկինում էր: Առաջնությունն անցկացվելու է 4 շրջանով: Չեմպիոնն իրավունք կստանա մասնակցելու Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկությանը եւ առաջին անգամ կպարգեւատրվի 15 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Երկրորդ տեղը գրաված թիմը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: Ապրիլի 25-ին նախատեսված է նաեւ առաջին խմբի առաջնության մեկնարկը, որին կմասնակցեն 9 թիմեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play