ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԵՑ ՀՀ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ<br /> ՀԱՎԱՔԱԿԱՆԸ<br />


ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԵՑ ՀՀ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ
ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

  • 09-04-2007 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 8-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Գաբրիել Տոլմաջյանը (57 կգ), Մյասնիկ Սարգսյանը (81 կգ), Արմեն Օհանյանը (91 կգ), գերծանր քաշայի Սարգիս Զարգարյանը (բոլորն էլ Երեւան), Սամվել Բարսեղյանը (54 կգ, Սեւան), Արթուր Բեռնեցյանը (60 կգ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ, երեքն էլ Վանաձոր) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ, Էջմիածին): Առաջնության արդյունքներով կազմավորվեց Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Չեխիայում մայիսի 15-ին մեկնարկելիք միջազգային մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play