ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ<br /> ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ 4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ 4-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ

  • 09-04-2007 18:12:00   | Գերմանիա  |  Սպորտ
ԴՐԵԶԴԵՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Դրեզդեն քաղաքում Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում ապրիլի 8-ին կայացան 6-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 5 մասնակիցներ 6 հնարավորից 5-ական միավորով կազմում են առաջատար խումբը: Հայաստանի պատվիրակներ Արտաշես Մինասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը եւ Արման Փաշիկյանը 4-ական միավորով բաժանում են 37-102-րդ տեղերը: Իսկ Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը ունեն 3,5-ական, Զավեն Անդրիասյանը եւ Տիգրան Քոթանջյանը` 3-ական, Աշոտ Անաստասյանը` 2,5 միավոր: Կանանց պայքարում միանձնյա առաջատարն է Տատյանա Կոզինցեւան (Ռուսաստան): Նա 6 հնարավորից ունի 6 միավոր: Հայաստանի շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 4,5 միավորով 4-րդ տեղում է: Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Անդրիասյանը վաստակել են 3-ական միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play