ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ԱՊՐԻԼԻ<br /> 8-ԻՆ<br />


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ԱՊՐԻԼԻ
8-ԻՆ

  • 03-04-2007 19:17:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ապրիլի 4-ին կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն ավելի քան 100 մարզիկներ: Հայաստանի չեմպիոնները հայտնի կդառնան ապրիլի 8-ին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, վաստակավոր մարզիչ Լեւոն Հովհաննիսյանը, առաջնությունն ընտրական բնույթ է կրում: Առաջնությունում լավագույնս հանդես եկած բռնցքամարտիկներով կհամալրվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Այն նախատեսված է անցկացնել Մոսկվայում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play