ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 8-ՐԴ ԽԱՂԵՐԻ<br /> ԵԶՐԱՓԱԿԻՉԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 8-ՐԴ ԽԱՂԵՐԻ
ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

  • 02-04-2007 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 30-ին Երեւանի «Սպարտակ» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական մարզական 8-րդ խաղերի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերին ծրագրում ընդգրկված է 9 մարզաձեւ (կրոսավազք, սեղանի թենիս, շախմատ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, հանդբոլ): Ուսանողական մարզական հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Ռազմիկ Ստեփանյանը «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ թեեւ եզրափակիչ են մտել 13 պետական եւ մասնավոր բուհերի ներկայացուցիչներ, բայց մրցումները բաց են բոլոր բուհերի սովորողների համար: Մրցումներն անցկացվում են շաբաթ եւ կիրակի օրերին: Ուսանողական մարզական 8-րդ խաղերը եզրագիծը կհատեն մայիսի 6-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play