ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԴՐԵԶԴԵՆՈՒՄ<br /> ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԴՐԵԶԴԵՆՈՒՄ
ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 02-04-2007 17:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ին Դրեզդեն մեկնեցին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի հավաքականները` մասնակցելու Եվրոպայի անհատական առաջնությանը: Հայաստանի հավաքականներում ընդգրկված են 9 տղամարդ (Կարեն Ասրյան, Գաբրիել Սագսյան, Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Արման Փաշիկյան, Տիգրան Քոթանջյան, Զավեն Անդրիասյան) եւ 3 կին (Լիլիթ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Սիրանուշ Անդրիասյան): Առաջնությունը կմեկնարկի ապրիլի 3-ին, իսկ վերջին` 11-րդ, փուլի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 16-ին: Առաջնությունը ընտրական բնույթ է կրում: Տղամարդկանց 33 եւ կանանց 13 առաջատարները տարեվերջին կմասնակցեն Խանտի Մանսիյսկում անցկացվելիք նոկաուտ մրցակարգով աշխարհի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play