ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

  • 30-03-2007 17:42:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մոսկվայում 18-օրյա ուսումնամարզական հավաքի ավարտին` մարտի 22-25-ին, մասնակցեց Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում անցկացված միջազգային պատանեկան ավանդական մրցաշարին: Խաղարկվում էին ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վիկտոր Ագեեւի անվան մրցանակները: Հայտավորված էին Ուկրաինայի, Լիտվայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի եւ Ռուսաստանի 17 քաղաքների ու երկրամասերի թիմեր: Հայաստանի բռնցքամարտիկներից 1-ին տեղը գրավեցին Ալեքսան Շախյանը (46 կգ) եւ Գեւորգ Ալեքսանյանը (64 կգ): 2-րդ տեղին արժանացան Համլետ Պողոսյանը (51 կգ), Մաթեւոս Սեդրակյանը (46 կգ) եւ Արշալույս Սահակյանը (69 կգ): Պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Հրանտ Սարգսյանը (51 կգ), Վլադիմիր Մարգարյանը (54 կգ) եւ Էդգար Ավդալյանը (60 կգ): Հայաստանի պատանեկան հավաքականին ուսումնամարզական հավաքի էր ուղեկցել վաստակավոր մարզիկ, միջազգային կարգի մրցավար Ֆեդյա Ալեքսանյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play