ԵԱՀԿ ԽՎ կոչ է արել ավելի ակտիվ ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում


ԵԱՀԿ ԽՎ կոչ է արել ավելի ակտիվ ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում

  • 11-07-2011 10:05:17   | Հայաստան  |  Քաղաքական
Հուլիսի 10-ին իր աշխատանքներն ավարտեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 20-րդ նստաշրջանը: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԽՎ գործող նախագահ Պետրոս Էֆտիմիուն վերընտրվել է իր պաշտոնում: Վեհաժողովի ընդունած ամփոփիչ հռչակագրում կոչ է արվել ավելի ակտիվ ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի կարգավորման, ինչպես նաեւ Մոլդովայում եւ Վրաստանում առկա հակամարտությունների ուղղությամբ: Վեհաժողովն ընդունել է նաեւ հատուկ բանաձեւ, որով դիմել է նաեւ Բելառուսի իշխանություններին վերջերս տեղի ունեցած հակակառավարական ակցիաների ընթացքում ընդդիմության ավելի քան 400 ձերբակալված ակտիվիստներին անհապաղ ազատ արձակելու կոչով։«Ձերբակալված ակտիվիստները պետք է համարվեն քաղաքական բանտարկյալներ»,- ասված է բանաձեւում: Վեհաժողովը քննադատել է նաւ հասարակական կազմակերպությունները հետապնդելու բելառուսական իշխանությունների գործելակերպը։Հիշեցնենք, որ Բելառուսը փակել է Մինսկում ԵԱՀԿ-ի գրասենյակը եւ արգելել է ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելության մուտքը երկիր։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մեկնարկել էր Բելգրադում (Սերբիա), հուլիսի 6-ին: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էր կազմակերպությանն անդամակցող 56 երկիր:
Նոյյան տապան  -   Քաղաքական