«ԱՄԲԵՐԻ» ԱՐԱԳ ԵՎ ԿՈՒՅՐ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ<br /> ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱԺԱՆՈՒՄ Է 4-5-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


«ԱՄԲԵՐԻ» ԱՐԱԳ ԵՎ ԿՈՒՅՐ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ
ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱԺԱՆՈՒՄ Է 4-5-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 26-03-2007 18:30:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ամբեր» անվանումով արագ եւ կույր շախմատի միջազգային մրցաշարում մարտի 25-ին կայացան 8-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը կույր մրցաձեւում պարտություն կրեց, իսկ արագում ոչ-ոքի խաղաց Լյուկ Վան Վելլի հետ (Հոլանդիա): Լ.Արոնյանը եւ Պյոտր Սվիդլերը 16 հնարավորից վաստակել են 9,5-ական միավոր եւ բաժանում են 4-5-րդ տեղերը: 1-ին եռյակում են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)` 12 միավոր, Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)` 10,5 եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա)` 10 միավոր: Մարտի 26-ին մրցաշարում հանգստի օր է հայտարարված, իսկ մարտի 27-ին կայանալիք 9-րդ փուլում Լ.Արոնյանի մրցակիցը Վիշվանաթան Անանդն է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play