Տիգրան Սարգսյան. «Ես հավատում եմ փառատոնի ապագային». Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը<br />


Տիգրան Սարգսյան. «Ես հավատում եմ փառատոնի ապագային». Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

  • 11-07-2011 10:20:55   | Հայաստան  |  Մշակույթ

Երեւանում իր աշխատանքները սկսեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի բացման արարողությունը վարում էր ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավեդիկյանը, որի բնորոշմամբ, «Ոսկե ծիրանն» արդեն կայացել է: Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում համոզմունք հայտնեց, որ կազմակերպիչները «ամուր հիմք են դրել». «Ես հավատում եմ փառատոնի ապագային»,- ասաց վարչապետը: Արարողության վերջում աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանիին շնորհվեց Փարաջանովի անվան մրցանակը՝ կինոարվեստում ունեցած նվաճումների համար: Մրցանակը ֆրանսիացի դերասանուհուն հանձնեց իրանցի ճանաչված ռեժիսոր Աբաս Քյարոստամին: Բացման արարողության ավարտին ցուցադրվեց Ա. Քյարոստամիի «Վավերացված պատճեններ» ֆիլմը:
Նոյյան տապան  -   Մշակույթ