ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ՀԵՏՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ. ԴԱ ՆԻԿՈԼՅԱ<br /> ՍԱՐԿՈԶԻՆ Է<br />


ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ՀԵՏՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ. ԴԱ ՆԻԿՈԼՅԱ
ՍԱՐԿՈԶԻՆ Է

  • 21-03-2007 20:50:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը չորեքշաբթի հայտարարել է, որ իբրեւ Ելիսեյան պալատում իր հետնորդ նախապատվությունը տալիս է կառավարող Ի պաշտպանություն ժողովրդական շարժման միության (ՊԺՇՄ) թեկնածու Նիկոլյա Սարկոզիին: «Ես իմ ձայնը տալիս եմ եւ աջակցություն եմ հայտնում ՊԺՇՄ թեկնածուին»,- ասվում է նախագահի հեռուստատեսային ուղերձում: Շիրակը հայտնել է, որ մարտի 26-ին Նիկոլյա Սարկոզին կթողնի ներքին գործերի նախարարի պաշտոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Երկուշաբթի 12 թեկնածուների ցուցակի պաշտոնական հրապարակումից հետո սկսվել է ընտրարշավի այսպես կոչված «միջանկյալ» փուլը, երբ թեկնածուներից յուրաքանչյուրը ստանում է պետական եւ մասնավոր հեռուստա եւ ռադիոալիքներով հավասար տեւողությամբ ելույթի իրավունք: Այդ փուլը կտեւի մինչեւ ապրիլի 8-ը, իսկ 9-ին կկայանա նախագահական ընտրարշավի պաշտոնական բացումը: «Միջանկյալ» շրջանում թակնածուները շրջում են երկրում, մասնակցում հանդիպումների եւ հանրահավաքների: Սարկոզին ծրագրում է, օրինակ, այս շաբաթ մեկնել «անդրծովյան» ուղեւորության. նա կլինի Մարտինիկայում, Գվադելուպայում, Ֆրանսիական Գվինեայում: Օրեցօր սրվում է նախընտրական պայքարը նախագահական մրցավազքի առաջատար «եռյակի» միջեւ: Սարկոզին վստահորեն մեծացնում է տարբերությունը. վերջին հարցումները նրան արդեն տալիս են 54% երկրորդ փուլում, իսկ սոցիալիստ Սեգոլեն Ռուայալին` 46%: Ցենտրիստների առաջնորդ Ֆրանսուա Բայրուն կրնկակոխ հետեւում է Սոցկուսակցության թեկնածուին եւ կարող է ռեյտինգով հավասարվել նրան, ինչը չափազանց կբարդացնի նախընտրական ռեբուսը:
Նոյյան տապան  -   Միջազգային