ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ 16-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ 16-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 21-03-2007 19:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 21-ին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի գավաթի 16-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 14 թիմեր: Նրանցից 8-ը ներկայացնում են բարձրագույն խումբը: Առաջին 3 հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Բանանց» (Երեւան) - «Դինամո» (Երեւան)` 5:0, «Շիրակ» (Գյումրի) - «Միկա-2» (Աշտարակ)` 2:0, «Փյունիկ-2» (Երեւան) - «Արարատ» (Երեւան)` 0:2: Մարտի 22-ին տեղի կունենա եւս 3 հանդիպում: Իսկ Աշտարակի «Միկան» եւ Երեւանի «Փյունիկը» պայքարի մեջ կներգրավվեն քառորդ եզրափակիչից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play