Օ.ԲՈԺԿՈ. ԿԻԵՎՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՌՆԱԼՈՒ Է<br /> ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


Օ.ԲՈԺԿՈ. ԿԻԵՎՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՌՆԱԼՈՒ Է
ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 20-03-2007 19:54:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ուկրաինական կողմը պատարաստակամ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ կրթական ոլորտում: Այսուհետ, հայ ուսանողներն ու ասպիրանտները ուկրաինական բուհերում կսովորեն ոչ միայն միջպետական պայմանագրի շրջանակներում, այլեւ նոր ստեղծված միջբուհական համագործակցության արդյունքում: Այս մասին մարտի 20-ին Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ուկրինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեքսանդր Բոժկոն: Դեսպան Բոժկոն նշեց, որ երկու երկրների միջեւ միշտ էլ գոյություն են ունեցել կրթական կապեր: Այդ կապերի բարձրակետը արձանագրվել է սովետական տարիներին, երբ հայ երիտասարդները տարիներ շարունակ կրթվել են Կիեւի բարձրագույն օդաչուական ինստիտուտում, իսկ կիեւցիները ուսանել են հայաստանյան տարբեր բուհերում: Հետագայում ընդհատված կրթական կապերն ու լավագույն ավանդույթները հարկավոր էր վերականգնել, ինչին դրական է արձագանքել ուկրաինական կողմը` պատրաստակամություն հայտնելով իր բուհերում ընդունել հայ ուսնողներին եւ մասնագետներին: Անդրադառնալով Կիեւում կառուցվելիք հայկական եկեղեցու շուրջ ծագած խնդրին, Բոժկոն հայտնեց, որ Կիեւի իշխանությունները համաձայնել են տարածք տրամադրել հայկական եկեղեցու կառուցման համար, պարզապես անհամաձայնություն է առաջացել բնակիչների կողմից: «Ես կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի, ուղղակի մի փոքր համբերություն է հարկավոր: Դեսպանությունը անում է ամեն ինչ աջակցելու այդ խնդրի լուծմանը»,- ասաց դեսպանը` միաժամանակ նշելով, որ նման խնդիրներ կան բոլոր երկրներում, այդ թվում եւ Հայաստանում: «Օրինակ` մեր դեսպանությունը երկար տարիներ դիմել եւ խնդրել է, որպեսզի ուկրաինական դեսպանատան կառուցման համար Երեւանի իշխանությունները տարածք տրամադրեն, այն էլ փոխշահավետ պայմաններով: Ի վերջո հարցը լուծվեց այնպես, որ ուկրաինական կողմը Երեւանում տուն գնեց դեսպանատան համար»,- ասաց դեսպանը: Օլեքսանդր Բոժկոն համոզմունք հայտնեց, որ «կառուցվելիք եկեղեցին լինելու է ոչ միայն հոգեւոր, այլեւ մշակութային կենտրոն Ուկրաինայում բնակվող հայերի համար»:
Նոյյան տապան  -   Հասարակություն