ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ Է<br /> ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՃՈՎ<br />


ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՃՈՎ

  • 19-03-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցյալ տասնօրյակում, երկարատեւ անկումից հետո ԱՄՆ-ի դոլարը որոշ չափով վերականգնեց իր արժեքը ՀՀ դրամի նկատմամբ: Դոլարի փոխարժեքի աճը` 354,5-ից մինչեւ ավելի քան 361 դրամ, ուղեկցվում էր դոլարի պահանջարկի աճով, ինչի մասին վկայում են Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) արտարժույթի վաճառքի վերջին նստաշրջանների արդյունքները: Այդ միտումը որոշակիացավ մարտի 5-ից: Այդ օրը վաճառվեց 0,5 մլն ԱՄՆ դոլար` 356 դրամ միջին կշռված գնով, իսկ չբավարարված պահանջարկն եւ առաջարկը կազմեցին, համապատասխանաբար, 0,42 մլն դոլար եւ 0,2 մլն դոլար: Դրանից հետո վաճառքի ծավալները գրեթե անշեղորեն աճում էին մինչեւ մարտի 16-ը, երբ վաճառվեց 6,267 մլն դոլար` 361,24 դրամ միջին կշռված գնով, իսկ չբավարարված պահանջարկի եւ առաջարկի ծավալները կազմեցին, համապատասխանաբար, 80 հազ. դոլար եւ 860 հազ. դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն