ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
16-03-2007 18:20:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի հունահռոմեական
ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյանը չի մասնակցի ապրիլի 18-ին
Սոֆիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Մարտի 15-ին մարզիկը
ձախ անրակի մկանային կապանի վիրահատության է ենթարկվել:
Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության
հանրապետական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ռաֆայել Թորոյանը «ՆՈՅՅԱՆ
ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ վիրահատությունը կատարել է «Սուրբ
Ներսես» բժշկական կենտրոնի Սպորտային օրթոպեդիայի եւ
վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Հայկ Ավագյանը:
Ռ.Ամոյանը 1 շաբաթից կսկսի ընդհանուր ֆիզիկական
պատրաստականության, իսկ 2 ամիս հետո նաեւ մասնագիտական
պարապմունքները: