ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ 4 ՄԻԱՎՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐԸ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱ»-Ն Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ 4 ՄԻԱՎՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐԸ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱ»-Ն Է

  • 15-03-2007 15:12:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվող Հայաստանի շախմատի տղամարդկան ակումբային թիմերի առաջնությունում մարտի 14-ին կայացան 2-րդ փուլի հանդիպումները: «Բանկային արքա»-ն հաղթեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի թիմին` 5:1, իսկ ՖԻՄԱ-ն` «Հրազդանին»` 4:2 հաշվով: Մրցաշարային աղյուսակի առաջին եռյակում են «Բանկային արքա»-ն` 4, ՖԻՄԱ-ն եւ «Հրազդանը»` 2-ական միավորով:
Նոյյան տապան  -   Սպորտ