ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԸ 6 ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՍՈՖԻԱՅԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԸ 6 ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՍՈՖԻԱՅԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ

  • 13-03-2007 16:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ՍՈՖԻԱ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 12-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեցին հաջորդաբար անցկացված հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշարերը: Հայտավորված էին 16 երկրների ավելի քան 220 մարզիկներ: Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնող մարզիկներից 1-ին տեղը գրավեցին Բաբկեն Կարապետյանը (50 կգ, Էջմիածին) եւ Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածնի, Ապագա գյուղ), 3-րդ տեղը` Նորայր Խաչատրյանը (55 կգ, Երեւան): Ազատ ոճում 2-րդն էր Գառնիկ Մնացականյանը (55 կգ), իսկ Սամվել Աղայանը (66 կգ) եւ Գեւորգ Ավշարյանը (74 կգ) 3-րդն էին: 3 ըմբիշներն էլ երեւանցիներ են:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play