ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆ<br /> ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՎԻՃԱԸ ԾԱՆՐ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆ
ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՎԻՃԱԸ ԾԱՆՐ Է

  • 12-03-2007 17:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Վարդան Խաչատրյանը ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Թյուրիմացաբար լրատվամիջոցները սխալ լուր էին տարածել ֆուտբոլիստի մահվան մասին: Մարտի 12-ի կեսօրին, «Փյունիկ» ակումբից, ուր աշխատում է Վարդան Խաչատրյանը, «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրին, որ ֆուտբոլիստը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Թեեւ բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում, բայց երբեմն գիտակցությունը տեղն է գալիս:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play